Ապրանքի նկարագրություն


Ինտերիերային վինիլ-ակրիլային ներկ “DUTCH BOY DIRT FIGHTER”
DUTCH BOY Dirt Fighter Interior-ը ինտերիերային վինիլ-ակրիլային ինքնանախաներկվող բարձր պրոֆեսիոնալ որակի ներկ է պատերի ու առաստաղի համար: Հատուկ բանաձևը դարձնում է ներկը դիմացկուն կենցաղային աղտոտումների ու ներկերի նկատմամբ:
Հղում արտադրողի կայք
Ապրանքի նկարագրություն
Թաց և չոր մաքրման ազդեցության նկատմամբ դիմացկուն Dirt Fighter ծածկույթը դիմակայում է բազմակի մաքրմանը առանց մաշված հատվածներ առաջացնելու և ունի բարձր երկարակեցություն ու վստահելիություն:
Ապահովում է միաշերտ ծածկույթ 70-80 % դեպքերում, ինչպես նաև 100% դեպքերում ցանկացած ներկային ծածկույթի վրայից հարթ մակերեսին ստեղծում է ամուր, հեշտությամբ մաքրվող շերտ: Գույների հարուստ ներկապնակ նուրբ երանգներից մինչև վառ: Որպես կանոն, եթե ներկարարն օգտագործել է այս ներկը, ապա նա այլևս ուրիշ ներկ չի ընտրի, եթե բյուջեն թույլ է տալիս:
Առանցքային առանձնայատկությունները՝
– դիմացկունություն կենցաղային աղտոտումների ու ներկերի նկատմամբ:
– միաշերտ ծածկում
– բարձր դիմակայում գունաթափման դեմ
– ստեղծում է երկարակյաց, լվացվող ծածկույթ
Սպառումը՝ 10քմ/լիտր
Չորացման ժամանակը՝ 1 ժամից կարելի է դիպչել, 4 ժամից՝ քսել նոր շերտը:
Գույնը՝ Օրիգինալ գունավորող սարքավորման վրա կարող ենք ընտրել գույնի Ձեզ անհրաժեշտ ցանկացած երանգ:
Փայլունության աստիճանը՝ անփայլ, կիսաանփայլ, փայլուն
Փաթեթը՝ 1 գալլոն/3.8 լիտր, 1 կվարտա/0.94 լիտր
Օգտագործման տիրույթը՝ պատերի ու առաստաղի ներքին ներկում չափավոր խոնավ և չոր տարածքներում, խորհուրդ է տրվում օգտագործել բարձր անցանելիությամբ վայրերում: Բնակելի, հասարակական ու կոմերցիոն վայրերում՝ ներառյալ առողջապահական հաստատություններում, հյուրանոցներում, գրասենյակներում և դպրոցներում:
Նախատեսված է հետևյալ մակերեսներին քսելու համար՝ գիպս, բետոն, գիպսակարտոն, գիպսամանրաթելային թիթեղ, աղյուսե կամ քարե որմնադիր, փայտ, ԴՎՊ, նախաներկված մետաղ: Ներկը կարելի է քսել նաև ավելի վաղ ներկված մակերեսներին: