Ապրանքի նկարագրություն


Պրոֆեսիոնալ դեկորատիվ ներկեր եվ ծածկույթներ “McCloskey”
McCloskey դեկորատիվ ծածկույթների հավաքածուն գեղեցիկ վիզուալ էֆֆեկտ ու հաճելի շոշափելի նախշ է:
ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ
Ապրանքի նկարագրություն
McCloskey ապրանքանիշը միջազգային շուկայում վաստակել է հիանալի համբավ և նրա գոյության հարուստ պատմությունը շարունակվում է արդեն երկու հարյուրամյակից ավելի:
“McCloskey Special Effects” ապրանքանիշի ապրանքները տարբերվում են օգտագործման պարզությամբ ու հարմարությամբ, չորացման ավելացված ժամանակով, ինչը տալիս է դեկորատիվ լուծումներում փոփոխություններ անելու հնարավորություն քսելու ժամանակ: Հասանելի դեկորատիվ էֆֆեկտների յուրահատկությունը կախված է քսելու տեխնիկայից և պատվիրատուի երևակայությունից, ինչի հաշվին կարելի է իրագործեկ ցանկացած դեկորատիվ գաղափար և տարածքին տալ յուրահատուկ տեսք: Դուք երբեք չեք հանդիպի երկու միանման ինտերիերներ, որոնք ձևավորվել են “McCloskey Special Effects” արտադրանքի նյութերով:
Շարքը ներկայացված է հետևյալ խմբերով՝
– գունավոր, անփայլ անգույն, մետալլիկ դեկորատիվ փայլուն ծածկույթներ ջրային հիմքի վրա չորացման երկարացված ժամանակով՝ տարբեր դեկորատիվ էֆֆեկտներ ստեղծելու, մեղմ գույների դեկորատիվ էֆֆեկտներ ստեղծելու համար՝ անցում կատարելով պատերի և փայտի համար նախատեսված դեկորատիվ հավելումների հետ խառնելիս:
– դեկորատիվ փայլուն ծածկույթներ հնեցման էֆֆեկտով:
– կիսաթափանցիկ դեկորատիվ փայլուն ծածկույթներ պերլամուտրի էֆֆեկտով:
– դեկորատիվ ծածկույթներ զամշային, ավազային, կավի էֆֆեկտներ ստեղծելու համար:
– հատուկ ծեփոններ նախշային մակերես ստեղծելու համար:
McCloskey հավաքածուի գործառնական առավելությունների ցանկում արժե նշել
– արագ և արդյունավետ վեչափոխում է ցանկացած մակերես:
– հարմար օգտագործում մակերեսի նախշի մանրակրկիտ ընտրության հաշվին: (մուսս, մածուկ կամ գլիզալ)
– գործնականում տհաճ հոտի ամբողջական բացակայություն, ինչը թույլ է տալիս օգտագործել խառնուրդը բնակելի տարածքների ներսում:
– որոշ ծածկույթներ բազմաֆունկցիոնալ են, կարող են օգտագործվել և որպես ինքնուրույն ծածկույթ էֆֆեկտ ստեղծելու նպատակով, և որպես նախորոք ներկված մակերեսի վերջնական պաշտպանություն:
McCloskey ծածկույթների օգտագործման տարածքների լայն սպեկտոր՝
– ներկերը, մածուկները և գլիզալները կարելի է օգտագործել խոհանոցի, ննջասենյակի, ճաշասենյակի, մանկական սենյակի և նույնիսկ լոգարանի պատերի դեկորատիվ մշակման համար: Ներկերը հիանալի են նստում նաև առաստաղի վրա: Բացի այդ, ջրային բաղադրությունը հիանալիորեն հարմար է կահույքի կամ ինտերիերային բաղադրիչ մասերի մշակման համար. ներքի մետաղյա և փայտյա մակերեսներ, պաստառներ (բացի վինիլայիններից), պլաստիկ մակերեսները կարող են մշակվել McCloskey հավաքածուի խառնուրդներով:
– գունային լայն պնակը թույլ կտա գտնել ստույգ դեկորատիվ խնդրի լուծման համար հարմար երանգ:
– դանդաղ չորացող մետաղացված գլազուրը օգտագործվում է լատեքսային, ակրիլային և այլ ջրային հիմքով գլազուրների վրայից դեկորատիվ էֆֆեկտներ ստեղծելու համար:
– ստեղծում է հարուստ մետաղափայլ, հեշտ է օգտագործվում:
Ծախսը՝ 15-20 քմ/լ մակերեսի ամբողջական ներկման դեպքում:
20-38 քմ/լ քսելու շտրիխային տեխնիկայի կիրառման դեպքում:
Ներկի օգտագործումը՝ Քսվում է նախորոք պատրաստված մակերեսին, քսելուց հետո դեռ 30 րոպե կարելի է աշխատել վրան, ինչը թույլ է տալիս ուղղել սխա;ները և կատարել վերամշակումներ: Մի՛ արագացրեք չորացումը ֆենով կամ քամիով:
Չորացումը՝ Թողնել, որ ներկը չորանա 3-7 օր պաշտպանիչ շերտը քսելուց հետո: 30 օր հետո մակերեսը կարելի է լվանալ փափուկ սպունգով: Գործիքների լվացումը՝ տաք ջրով ու օճառով: