Ապրանքի նկարագրություն


Պոլիուրեթանային լաք ջրային հիմքի վրա ներքին աշխատանքների համար “AQUA ZAR WATER-BASED”
ՊՈԼԻՈՒՐԵԹԱՆԱՅԻՆ ԼԱՔ ՋՐԱՅԻՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ՆԵՐՔԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
● Փայլուն
● Կիսափայլ
● Կիսաանփայլ
● Անփայլ
Հղում արտադրողի կայք
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
Ապրանքի նկարագրություն
Aqua Zar ջրային հիմքով լաքը նախատեսված է ցանկացած տեսակի փայտի լաքապատման համար: Պոլիուրեթանային ջրային լաքը կարելի է օգտագործել նաև մանրահատակի, փայտյա հատակի, կահույքի, աստիճանների, փայտյա միջնապատերի, բարերի, բոուլինգի հարթակների և այլ փայտյա իրերի լաքապատման համար:
Ջրային միջավայրում պոլիուրեթանի դիսցեգրացիայի արագ չորացման պատենտավորված հատկությունը դարձնում է Aqua Zar լաքը էլաստիկ, դիմացկուն քայքայման, հարվածների սպիրտի և կենցաղային քիմիկատների նկատմամբ:
AQUA ZAR WATER-BASED լաքի ինքնահարթեցվող կառուցվածքն ապահովում է հարթ, չդեղնող, բյուրեղաթափանցիկ մակերես: Իդեալական տարբերակ է գունաներկի վրա վերջնական շերտ քսելու համար: Քսվում է ինչպես հասարակ պոլիորեթանը՝ ապահովելով մաքսիմալ ամրություն, երկարակեցություն և գեղեցկություն:
AQUA ZAR WATER-BASED լաքի առավելությունները
1. Բյուրեղաթափանցիկ AQUA ZAR WATER-BASED լաքը չի դեղնում և չի դեղնացնում մակերեսը` պահպանելով փայտի բնական գույնը:
2. AQUA ZAR WATER-BASED լաքի ինքնահարթեցման բանաձևը կանխում է մակերևույթի վրա անհարթությունների առաջացումը:
3. Չորանալուց հետո ջրային հիմքով լաքը ստեղծում է երկարակյաց, հարվածների և քայքայման նկատմամբ դիմացկուն շերտ:
4. Քսելուց հետո չորացումը տևում է 30 րոպե:
5. Երկրորդ և հաջորդ շերտերը քսվում են 2 ժամ անց:
6. AQUA ZAR WATER-BASED-ը անհոտ է, էկոլոգիապես անվտանգ, ոչ թունավոր:
7. Չորանալուց հետո անվտանգ է նորածինների համար:
Չորացում | Սպառում |
● Չորանալու համար՝ 30 րոպե ● Հաջորդ շերտը քսել 2 ժամից ● Վրայով կարելի է քայլել 8 ժամից ● Կարելի է վրայով շարժել կահույք 72-96 ժամից: |
● Մեկ գալլոնը (3.78 լ.) ծածկում է 48-53 քմ տարածություն մեկ շերտով: |
*Չորացման ժամկետը նշված է +23 С° և 60%-ից ոչ ավելի հարաբերական խոնավության պայանների համար:
AQUA ZAR WATER-BASED ջրային հիմքով փայտի լաքի բանաձևը թույլ է տալիս հեշտությամբ քսել այն մակերեսներին նույն կերպ, ինչպես պոլիուրեթանային հիմքով սովորական լաքը՝ միևնույն ժամանակ հասնելով ոչ միայն ցանկալի արտաքին տեսքի, այլև ծառայելու մաքսիմալ ժամկետի:
Լաքը քսվում է հավասար, բարակ շերտերով: Խառնեք լաքը մինչև քսելը և քսելու ժամանակ: Քսեք AQUA ZAR WATER-BASED լաքը հենց տարայից: Ուղղահայաց մակերեսներին խորհուրդ է տրվում քսել 2-3 շերտ, հորիզոնականներին՝ 3-4 շերտ: Լաքի յուրաքանչյուր շերտ քսելուց հետո անհրաժեշտ է կատարել միջշերտային հարթեցում (բացառությամբ վերջին շերտի): Միջշերտային հարթեցումն անհրաժեշտ է այն նպատակով, որ լաքի շերտերը լավ ձուլվեն իրար: AQUA ZAR WATER-BASED ջրային հիմքով լաքը կաթնագույն տարայի մեջ է, քսելուց և չորանալուց հետո լաքը դառնում է բյուրեղաթափանցիկ՝ առանց փայտն այրելու: Լաքի առավելություններից մեկն է օդում լուծիչների գոլորշու ցածր կենցենտրացիան քսելու պահին: Aqua Zar լաքի հոտը քսելիս փակ տարածություններում գրեթե չի զգացվում, ի տարբերություն ոչ ջրային քիմական լաքով աշխատելիս, այդ իսկ պատճառով լաքը կարելի է քսել անգամ տարածություններում, որտեղ գտնվում են լաքապատման գործոնթացին չմասնակցող մարդիկ: Այս լաքերը չհրկիզվող են, դրանք կարելի է օգտագործել այն տարածություններում, որոնց շինարարության պայմաններում թույլատրելի չէ լաքերի օգտագործումը լուծիչների հետ՝ պայթյունի կամ հրդեհի վտանգի պատճառով:
AQUA ZAR WATER-BASED-ը համապատասխանում է լուծիչների գոլորշիացման ցածր մակարդակ ունեցող նյութերի համար շրջակա միջավայրի անվտանգության գործող նորմերին:
Հաստատված է հազվագյուտ ծառատեսակների փայտից պատրացտված մակերեսների վրա աշխատելու համար, իդեալական է տեքիի, բրազիլական ընկուզենու և այլ հազվագյուտ ծառատեսակների փայտի համար: AQUA ZAR WATER-BASED փայտի համար նախատեսված լաքը շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանք է:
Արտադրող՝ UNITED GILSONITE LABORATORIES (UGL) USA.
Նմանատիպ ապրանքներ
DRYLOK CONCRETE PROTECTOR ներքին և արտաքին աշխատանքների համար նախատեսված բաղկացությունը քսվում է հորիզոնական և ուղղահայաց մակերեսներին և ապահովում է երկարակյաց, ամուր , չդեղնող պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթ բետոնի, աղյուսի, շիֆերի, բնական և արհեստական քարի և այլ նյութերի համար: