Ապրանքի նկարագրություն


Ջրակայուն ջրամեկուսացնող ներկ “LATEX BASE DRYLOK® MASONRY WATERPROOFER”
Այս էքսկլյուզիվ միջոցը կանխարգելում է մակերեսի ճաքումը ջրից, կրկնակի կանաչակալումը: Ներկը կարելի է օգտագործել իբրև ֆասադային կամ իբրև ջրամեկուսիչ գրունտային շերտ ֆասադային ներկ քսելուց առաջ:
Հղում արտադրողի կայք
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
Ապրանքի նկարագրություն
Ջերմամեկուսացնող DRYLOK® MASONRY WATERPROOFER ներկը ջրի ներծծման դեմ պարզ և հարմար միջոց է:
Ծածկող նյութը մշակկված է բոլոր տեսակի ներքին և արտաքին մակերեսները ջրի թափանցումից պաշտպանելու համար՝ գրունտի շերտից վերև կամ ներքև: Ներկը հրաշալիորեն ծածկում է ճաքերն ու մակերեսի անհարթությունները: Այն կարելի է քսել քարին, խճաբետոնային բլոկերին, գիպսին, աղյուսին, պահող պատերին, հիմնապատերին, ցոկոլային պատերին, նկուղի, ավտոտնակի պատերին, լողավազանի ներքին և արտաքին պատերին և այլն: DRYLOK® MASONRY WATERPROOFER-ը ունի երաշխավորված է 10 տարով, դիմակայում է 7 մետր բարձրությամբ ջրային պատի ճնշմանը դեցիմետր քառակուսուն, ինչպես նաև միջոցը անցել է հիդրոստատիկ ճնշման դիմադրողության փորձարկում համապատասխանաբար ASTM D–7088 ստանդարտով և անձրևով փոթորկային քամու հանդեպ դիմադրողականության փորձարկում համապատասխանաբար ASTM D–6904 ստանդարտով (արագությունը մինչև 170 կմ/ժ):
Առավելությունները՝
1. Լատեքսային հիմքով բանաձևը երաշխավորում է ջրամեկուսացնող պաշտպանություն նվազագույնը 10 տարով:
2. Դիմադրում է 7 մետձ բարձրությամբ ջրային պատի ճնշումը քառակուսի դեցիմետրի վրա:
3. Նախատեսված է ներքին և արտաքին ուղղահայաց մակերեսների համար:
4. Քսվում է գրունտի մակարդակից ներքև ու վերև:
5. ՛՛Շնչող՛՛ թաղանթը չի պահում խոնավությունը քարաշարվածքի մեջ:
6. Ծածկում է մակերեսի անհարթությունները, թույլ չի տալիս, որ մակերեսը ճաքի կամ կանաչակալի:
7. Երանգավորվում է: Հեշտությամբ է քսվում վրձինով կամ հոլանով:
8. Էկոլոգիապես մաքուր, շրջակա միջավայրի համար անվտանգ, անհոտ բանաձև:
9. Իջեցնում է ռադոնի ներթափանցման մակարդակը:
10. Ցնդող օրգանական միացությունների մակարդակը չի գերազանցում 100 գ/լ:
Չորացում | Սպառում |
● 2-3 ժամից ● Հաջորդ շերտը քսել 3 ժամից |
● Մեկ գալլոնը(3.78 լ.) ծածկում է 7-10 քմ երկու շերտով: |
*Չորացման ժամանակը նշված է +23 С° ջերմաստիճանի և 60%-ից ոչ ավելի հարաբերական խոնավության պայմաններում:
*ԵՐԱՇԽԻՔ. ԼԱՏԵՔՍԱՅԻՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ DRYLOK® ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՆՈՂ ՆԵՐԿԸ ցուցումներին համապատասխանող նախապատրաստված քարե մակերեսներին քսելիս ապահովում է ջրակայուն ծածկույթ երկու շերտով ծածկելիս վաճառքի օրից մինչև 10 տարի ժամկետով: Երաշխիքը չի ներառում մակերեսի ճաքերի հետ կապված արտահոսքերի դեպքերը, բորբոսային կուտակումների կրկնակի առաջացման դեպքերը, ինչպես նաև ներկով ավելի վաղ արդեն իսկ այլ նյութերով ծածկված մակերեսները ծածկելու դեպքերը:
Արտադրող՝ UNITED GILSONITE LABORATORIES (UGL) USA.
Նմանատիպ ապրանքներ
տեղ.թերթիկ
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
DRYLOK CONCRETE PROTECTOR ներքին և արտաքին աշխատանքների համար նախատեսված բաղկացությունը քսվում է հորիզոնական և ուղղահայաց մակերեսներին և ապահովում է երկարակյաց, ամուր , չդեղնող պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթ բետոնի, աղյուսի, շիֆերի, բնական և արհեստական քարի և այլ նյութերի համար: