Ապրանքի նկարագրություն

Լատեքսային հիմքով պաշտպանիչ-դեկորատիվ լաք-տոգորիչ՝ սիլիկոնի խեժով “DRYLOK CONCRETE PROTECTOR”
DRYLOK CONCRETE PROTECTOR ներքին և արտաքին աշխատանքների համար նախատեսված բաղկացությունը քսվում է հորիզոնական և ուղղահայաց մակերեսներին և ապահովում է երկարակյաց, ամուր , չդեղնող պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթ բետոնի, աղյուսի, շիֆերի, բնական և արհեստական քարի և այլ նյութերի համար:
Հղում արտադրողի կայք
տեղ.թերթիկ
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
Ապրանքի նկարագրություն
DRYLOK CONCRETE PROTECTOR-ը ապահովում է թափանցիկ պաշտպանություն եղանակային ծանր պայմաններից, քայքայումից, ազային, նավթային, բենզինի, գունային (քարային/աղյուսային մակերեսին երևացող սպիտակ փոշենման աղային կուտակումներ) քայքայումներից: Բաղադրությունն ունի ունիկալ Satlok տեխնոլոգիա. միջոցը խորապես ներթափանցում է նյութի մակերևույթ և ապահովում է պաշտպանություն աղակուտակումներից, որոնք հաճախ է կարելի տեսնել աղյուսային, բլոկային և բետոնային մակերեսներին:
DRYLOK CONCRETE PROTECTOR-ը պաշտպանում է քարե մերկ մակերեսները փոշուց, լաքաների առաջացումից, ճաքերից և փոսերի առաջացումից: Խեժային հավելումով բաղադրության ունիկալ բանաձևն ապահովում է այնպիսի մակերեսների պաշտպանություն, ինչպիսիք են ճանապարհների բետոնե երթևեկելի հատվածները, ավտոտնակների ու նկուղների հատակը, քարե հետիոտնային ճանապարհները, տեռացցոները, աղյուսե և շիֆերային որմնադիրները:
DRYLOK CONCRETE PROTECTOR-ը ամրացնում է մակերեսը ներկման համար փշրվող այնպիսի նյութերին քսելիս, ինչպիսիք են կավճաքարը, ծակոտծեն ասբեստը, ավազաքարային որմնադիրը և ծակոտկեն կրաքարը: Այն նաև իդեալական է որպես գրունտային ծածկույթ լատեքսային, ալկիդային կամ պոլիուրեթանային ներկ քսելուց առաջ: Տարայի մեջ գտնվող տոգորիչն ունի կաթնագույն գույն, քսելուց և չորանալուց հետո դառնում է թափանցիկ՝ տալով մակերեսին ոչ սևեռուն փայլ(կիսափայլ)՝ թաց քարի էֆֆեկտով:
Առավելությունները՝
1.Պահպանում է մակերեսի մակերևույթի բնական տեսքը:
2. Հիանալի բազմամյա պաշտպանություն թթուներից, ալկալիներից, ճանապարհային աղերից, մաքրող միջոցներից, բենզինից, յուղերից, ռեագենտներից, նաֆթից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, եղանակային ծանր պայմաններից չմշակված բետոնի, քարե որմնադրի և ցեմենտի մակերեսների համար:
3.Խտացնում և ամրացնում է նյութի մակերեսը՝ կանխելով փոշոտումը, ճաքերի, ճեղքերի, փոսերի առաջացումը:
4. Իդեալական է որպես գրունտային ծածկույթ լատեքսային, ալկիդային և պոլիուրեթանանային ներկից առաջ:
5. Հարմար է արտաքին և ներքին օգտագործման համար, հորիզոնական և ուղղահայաց մակերեսների վրա:
6. Թափանցիկ է, չորանալուց հետո չի դեղնում, չի ճաքում և չի գունաթափվում:
7. Հիանալիորեն հարմար է ցանկացած տեսակի կլիմայական պայմանների, ներառյալ հյուսիսային ծանր պայմանների համար:
8. Իդեալական է տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար և դիմացկուն է բարձր ջերմաարտադրողականությամբ անիվների համար:
9. Մշակումից հետո մակերեսը հեշտությամբ լվացվում է:
Կարելի է քսել հետևյալ մակերեսների վրա՝
1.Աղյուս
2. Արհեստական և բնական քար
3. Չատախուչի և տեռացցո քարեր
4. Բետոն և երկաթաբետոն
5. Բետոնե երթևեկելի և հետիոտնական ճանապարհներ
6. Ճանապարհային սալաքարեր
7. Հիմնաքարեր և ֆասադներ
8. Լողավազանի դիմացի տարածք և ավազան
Կարևոր է՝
1. Մշակվող մակերեսը պետք է ունենա ներծծող հատկություններ:
2. Քսելուց առաջ լավ խառնե՛ք, բայց մի՛ թափահարեք:
3. Ուժեղ ծակոտկենությամբ մակերեսները և հորիզոնական մակերեսները խորհուրդ է տրվում ծածկել երկու շերտով:
4. Եթե մինչև քսելն արդեն կան աղային կուտակումներ, ապա անհրաժեշտ է մաքրել դրանք:
5. Նորաթուխ բետոնը պետք է լինի առնվազն 20 օրվա:
6. Քսեք չոր եղանակին: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +10-ից +32 աստիճան: Դա ապահովում է նյութում տոգորչի առավելագույն ներթափանցում:
7. Ուշադրությամբ ծանոթացեք տարայի վրայի ցուցումներին:
Չորացում | Սպառում |
● Կարելի է դիպչել 1 ժամից ● Հաջորդ շերտը քսել 4 ժամից ● Կարելի է քայլել 5 ժամից ● Կարելի է մեքենա վարել 24 ժամից |
● 3.785 լ. (մեկ գալլոն) ծածկում է 40 քմ տարածք՝ մեկ շերտով: Ծախսը կախված է մակերեսի ծակուտկենությունից: |
Արտադրող՝ UNITED GILSONITE LABORATORIES (UGL) USA.