Ապրանքի նկարագրություն


Լատեքսային անփայլ ներկ ներքին աշխատանքների համար “PROMAR®700 INTERIOR LATEX FLAT”
Նախատեսված է նախաներկված գիպսակարտոնի, փայտաթելքավոր սալիկների, փայտի, աղյուսե/քարե որմնադիրների, նախաներկված մետաղի համար:
Դիմացկուն է մաքրման հեղուկ միջոցներով լվանալու նկատմամբ:
Հղում արտադրողի կայք
Ապրանքի նկարագրություն
ProMar 700 –ը պատկանում է PRO ներկերի շարքին, որոնք ստեղծված են մեծ մակերեսները մինիմալ ժամանակահատվածում ներկելու համար՝ որակավորված ներկողների և հասանելի գնով բարձր արտադրողականություն ու վերջնական շերտի բարձր որակ ապահովող հատուկ սարքավորումների գործածմամբ: ProMar 700 –ը արտադրողականության և գնի հիանալի համադրություն է ցանկացած կոմերցիոն և արդյունաբերական տարածքի համար: Մշակված է հաշվի առնելով ինտենսիվ շրջանառելիությամբ և գործառական բեռնվածությամբ տարածքների ներկման պահանջները: Քայքայման նկատմամբ և հաճախակի խոնավ մաքրումների նկատմամբ դիմացկունության բարձր ցուցանիշով համակցությունը երաշխավորում է ծածկույթի երկարակյացություն: Ունի գունաթափման նկատմամբ հիանալի դիմացկունություն, չի կորցնում պայծառությունն ու գույնի հագեցածությունը ժամանակի ընթացքում: ProMar 700 Interior Latex Flat-ը տնտեսող ինտերիերային լատեքսային ներկ է պատերի և առաստաղերի համար:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
Նպատակակետը. պատեր և առաստաղեր
Միացնող նյութի տեսակը. վինիլ-ակրլային
Տարածումը. 10,6 քմ/լ
Գույնը. սպիտակ
Ծավալը. 18.9 լ (5GALL)
Տարա. Դույլ
Տնտեսող ներկ է:
ՆԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Ներկը պետք է քսել 10°С (50°F)-ից ոչ պակաս ջերմաստիճանային պայմաններում: Չի պահանջում լուծում:
Վրձին. Օգտագործել նեյլոնային/պոլիեսթերային վրձին:
Ներկման հոլան. Օգտագործել մազածածկույթով հոլան 9.5-19 մմ (3.8-3.4 դյույմ) տրամագծով՝ սինթետիկ մատերիալից:
Անօդ ներկապատման էլեկտրական գործիք. Ճնշում՝ 2000 ֆունտ/ք.դյույմ (138 բար): Ծայրի տրամագիծը՝ 0.43-0.53 մմ, (0.017-0.021 դյույմ):