Ապրանքի նկարագրություն


Անգույն պոլիուրեթանային լաք ներքին աշխատանքների համար “ZAR ULTRA INTERIOR”
ZAR ULTRA INTERIOR պոլիուրեթանային լաքի բարձր որակը ակնհայտ է դառնում արագ չորացման, ինքնահարթեցման հատկանիշներով, քայքայման և հարվածների նկատմամբ դիմացկունությամբ:
Հղում արտադրողի կայք
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
Ապրանքի նկարագրություն
● Փայլուն
● Կիսափայլ
● Կիսաանփայլ
● Անփայլ
ZAR ULTRA INTERIOR փայտի լաքը նախատեսված է ներքին աշխատանքների համար:
Լաքը հեշտությամբ է քսվում մակերևույթին և ստեղծում է ամուր, շփման նկատմամբ դիմացկուն շերտ: Լաքն ունի ինքնահարթեցման հատկություն, հիանալի պաշտպանություն ցանկացած տեսակի կենցաղային քիմիկատներից, դիմացկուն է ալկոհոլի նկատմամբ: Արագ չորանալու հատկությունը թույլ է տալիս ստեղծել եռաշերտ ծածկույթ մի քանի օրվա ընթացքում:
ZAR ULTRA INTERIOR-ը նախատեսված է ներքին աշխատանքների համար, այդ իսկ պատճառով անվանվում է ինտերիերային: Լաքը կարելի է օգտագործել ոչ միայն փայտյա հատակներ, այլև մանրահատակներ, էկզոտիկ ծառերից պատրաստված հատակներ, կահույք (ներառյալ բնական կահույք), գրասենյակային կահույք, բարեր, դռներ, խոհանոցային սեղաններ, բոուլինգի հարթակներ, աստիճաններ և այլ փայտյա իրեր լաքապատելու համար: Որպեսզի ձեր մանրահատակը կամ փայտյա հարթությունը ծառայի երկար տարիներ, հարկավոր է առաջին շերտը ծածկել ZAR ULTRA INTERIOR Gloss լաքով, հաջորդ՝ 2-րդ և 3-րդ շերտերը՝ ZAR ULTRA INTERIOR լաքով՝ ըստ ձեր նախընտրած փայլունության աստիճանի:
Կարևոր է իմանալ, որ առաջին շերտը քսելուց հետո առաջանում են փշեր, որոնք պետք է մաքրել հղկաթղթով: Արդյունավետության ավելի մեծ երաշխիք ունենալու նպատակով պետք է անել միջշերտային հարթեցում: Եթե Ձեր մանրահատակը հին է, կամ ոչ այնքան որակյալ մակերեսով, ապա խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թափանցիկ կամ կիսաթափանցիկ լաք, որը կծածկի մանրահատակի թերությունները:
ZAR ULTRA INTERIOR փայտի համար նախատեսված լաքի առավելությունները՝
1. Արագ չորացման հատկություն ZAR ULTRA INTERIOR՝ չորանում է 2 ժամում:
2. Ամուր և դիմացկուն քայքայման և շփման նկատմամբ:
3. Ինքնահարթեցման հատկություն:
4. Դիմացկունություն կենցաղային ցանկացած քիմիկատի և ալկոհոլի նկատմամբ:
5. Հարվածադիմացկունություն:
6. Չորանալուց հետո անվտանգ է նորածինների համար:
Չորացում | Սպառում |
● Չորանալու համար՝ 60 րոպե ● Հաջորդ շերտը քսել 2 ժամից ● Վերջին շերտը պետք է չորանա 8 ժամվա ընթացքում ● Կարելի է քայլել վրայով 8 ժամից ● Կարելի է վրայով տեղաշարժել կահույք 72-96 ժամից |
● Մեկ գալլոնը (3.78 լ.) ծածկում է 45 – 50 քմ տարածություն մեկ շերտով: |
*Չորացման ժամկետը նշված է +23 С° և 60%-ից ոչ ավելի հարաբերական խոնավության պայանների համար:
ZAR ULTRA INTERIOR Polyurethane ինտերիերային լաքը անհրաժեշտ է անպայման մանրակրկտորեն խառնել քսելուց առաջ և քսելու ժամանակ: Անհրաժեշտ է խառնել, որպեսզի նստվածքը հավասար բաշխվի լաքի մեջ: Չի կարելի լաքով լի տարան թափ տալ: Լաքը պետք է քսել հենց տարայից: Ոչ մի դեպքում մի լուծեք լաքը:
Քսելու համար օգտագործեք արհեստական կամ կիսաարհեստական վրձին, վրձին ոչխարի բրդից կամ թավշյա կամ անգորայից անվասպունգ 3-4 մմ մազածածկով: Լաքը պետք է քսել փայտի կառուցվածքի ուղղությամբ: Լաքը քսելիս աշխատեք չդիպչել արդեն լաքապատված բայց դեռ ոչ ամբողջությամբ չորացած հատվածներին, քանի որ դա կարող է տանել հարթեցման միջոցի շերտից օդի պղպջակների արձակման, ինչն իր հերթին կտանի անհարթ շերտերի առաջացման:
Եթե անհրաժեշտ է ZAR ULTRA INTERIOR լաքն օգտագործել արդեն գունաներկով պատված մանրահատակի վրա, ապա անհրաժեշտ է սպասել,որպեսզի գունաներկը քսելուց անցնի ամենաքիչը 72 ժամ:
2006 թվականին ԱՄՆ-ի նորամուծությունների մեջ և նոր պրոեկտում նշանակալի ձեռքբերումների համար ZAR ULTRA INTERIOR-ը ստացել է «Editors Choice Award»-ի մրցանակ, ինչը հիմք է հանդիսացել արտադրանքի պահանջարկի կտրուկ բարձրացման համար:
ԱՐՏԱԴՐՈՂ՝ UNITED GILSONITE LABORATORIES (UGL) USA.
Նմանատիպ ապրանքներ
Հղում արտադրողի կայք
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
DRYLOK CONCRETE PROTECTOR ներքին և արտաքին աշխատանքների համար նախատեսված բաղկացությունը քսվում է հորիզոնական և ուղղահայաց մակերեսներին և ապահովում է երկարակյաց, ամուր , չդեղնող պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթ բետոնի, աղյուսի, շիֆերի, բնական և արհեստական քարի և այլ նյութերի համար: