Մեր մասին
Ընկերությունը 1997 թվականից հաջողությամբ գործում է լաքերի և ներկերի արտադրանքի շուկայում: Մեր բիզնեսը հիմնված է շուկայի բնական պահանջների հիման վրա՝ լաքերի և ներկերի ապրանքներն արտադրողների և սպառողների միջև առկա ապահով, տնտեսապես ողջամիտ կապով: Ընկերությունում ոչ պակաս ուշադրություն է հատկացվում ներկման գրագետ տեխնոլոգիաներին: Մենք միշտ պատրաստ ենք օգնության հասնել հաճախորդներին՝ տալով որակավորված խորհուրդ, անցկացնելով մինի-սեմինար աշխատանքից առաջ: Չէ որ, բացի արտադրանքի բարձր որակից, կարևոր է նաև դրա հետ ճիշտ վարվելու հմտությունը:
Առաջարկում ենք բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ճարտարապետաշինարարական և արտադրական ներկերի, էմալների, նախաներկերի, ներծծող նյութերի, լաքերի, ծեփամածիկների և բայցերի լայն տեսականի՝ աշխարհում խոշորագույն UGL (Zar, Drylok բրենդերով) , Sherwin-Williams, Dutch Boy, Minwax. արտադրողների ԱՄՆ-ի արտադրողների կողմից:
UGL ընկերությունը, որին պատկանում են Zar և Drylok բրենդերը, իր տեսականիում ունի լաքերի և փայտի ներծծող նյութերի լայն գամմա, որոնք իդեալական են մանրահատակի, փայտյա հաստ մակերեսի, տեռռասաների տախտակների համար և դիմակայում են գործառական բեռնվածությանը՝ պաշտպանելով մակերեսը վնասվածքներից, քիմիական մաքրող միջոցների, մանրահատակի խնամքի միջոցների ազդեցություններից:
Sherwin Williams և Dutch Boy ներկը (արտադրող՝ ԱՄՆ) արդյունավետ և արագ միջոց է բնակարանի դիզայնը օրիգինալ և ժամանակակից դարձնելու համար: Վերոնշյալ ներկերը չեն առաջացնում ալլերգիա, դիմացկուն են քայքայման նկատմամբ, հարմար են աշխատանքում և հեշտությամբ են մաքրվում աղտոտվածությունից: Հեշտ ու պարզ կերպով են քսվում:
Ունեն ծածկելու հիանալի հատկություն և չեն հակված չեն գունաթափման:
Ներքին աշխատանքների համար նախատեսված Sherwin Williams և Dutch Boy ներկերի հանրահաճանաչությունը ամեն տարվա հետ կտրուկ աճում է: Դա պայմանավորված է նրանով, որ պատերը երանգավորել բնակարանում և գրասենյակում կարելի է ցանկացած գույնով և երանգով՝ տալով տարածքին ինքնատիպություն և ոճային ավարտունություն:
Ավելի քան 1800 երանգ առաջարկվում է էլիտար բնակարանների, գրասենյակների, քոթեջների ներքին և արտաքին ձևավորման համար: Մենք կարող ենք ընտրել ցանկացած երանգ անհատական պատվերով:
Մեր առավելությունները՝
Մեր ընկերության կողմից Հայաստան ներմուծված բոլոր լաքաներկային նյութերը ԱՄՆ-ի և Կանադայի ներքին շուկայի գործածման համար նախատեսված ապրանքներ են: Բոլոր ներկերը, յուղերը և լաքերը արտադրվում են ԱՄՆ-ի տարածքում գտնվող գործարաններում: Լաքաներկային բոլոր նյութերի նկատմամբ կիրառվում են էկոլոգիական ամենախիստ նորմերն ու ստանդարտները: Առկա է արտադրական երաշխիք բոլոր ծածկույթների համար:
Մետաղյա տարաով ներկերը ծանր են, դրանք դժվար է տեղափոխել, փակել, բացել, դրանց միջից դժվար է ներկը լցնել. շարունակական խնդիրներ: Երկար տարիների ընթացքում այն խնդիրը, թե ինչպես զգուշորեն բացել կամ փակել խնամքով փակված ներկով լի մետաղյա տարան՝ առանց կափարիչը ներկոտելու կամ ներկը թափելու, ինչպես նաև հետ պահել արդեն բաց տարաայով ներկը չորանալուց, շատ ակտուալ էր: Սակայն դրանք միշտ այդպիսինն էին, և մարդկանց մեծ մասը մտածում էր, որ դա հավանաբար ունի հիմնավոր պատճառ: Dutch Boy-ն առաջինը հասկացավ, որ այդպիսի պատճառ չկա:
Այն նաև հասկացավ, որ տարան արտադրանքի բաղադրիչ մաս է: Մարդկանց պետք չէ ներկ, նրանց պետք են ներկված պատեր, իսկ լավ տարան ներկման գործընթացը դարձնում է ավելի հեշտ: Dutch Boy-ն օգտագործել է այս գաղափարը և արտադրել ներկի համար տարաա ամբողջովին պլաստիկ ամանից, հեշտ պտտվող կափարիչով և ձեռքով բռնելու համար նախատեսված կողային բռնակով, ինչպես նաև նեղ վզիկով, որը թույլ է տալիս ճշգրտորեն չափավորել ներկի արտահոսքը: Նոր տարային անհրաժեշտ չեն հատուկ գործիքներ, որոնք կբացեն կափարիչը, ինչն անհրաժեշտ էր առաջ:
Այսպիսի նոր փաթեթավորումն ապահովում է հերմետիկ փակում, ինչն ավելի է պաշտպանում ներկը չորացումից և երկարացնում է ներկի պահպանման ժամկետը արդեն բաց տարայում: Եվս մեկ առավելություն՝ այս տարան չի ժանգոտվում և ավելի քիչ է հակված փոսիկների առաջացմանը: Վաճառքի ծավալը կտրուկ աճեց, ինչը, եթե մտածենք, բացարձակապես բնական է: Ներկրողների քանակը նաև կտրուկ աճեց՝ չնայած մանրածախ վաճառքի աճող գնին: