Ապրանքի նկարագրություն


Անգույն պոլիուրեթանային լաք արտաքին աշխատանքների համար “ZAR ULTRA EXTERIOR”
Հղում արտադրողի կայք
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
Պոլիուրեթանային լաքն իդեալական է նավերի փայտյա մակերեսի (ջրի մակարդակից բարձր), արտաքին դռների, պատշգամբի տախտակների, զրուցարանների, բաղնիքների, բակերի կահույքի, ցանկապատերի, աստիճանների և փայտե այլ մակերեսների համար, որոնք ենթարկվում են ակտիվ հետիոտնային շարժման, արևի ճառագայթների ուղիղ հակազդեցության, ջերմաստիճանի նվազման և մթնոլորտային տեղումների:
Ապրանքի նկարագրություն
-Փայլուն
-Կիսաանփայլ
Արտաքին աշխատանքների համար նախատեսված փայտի լաքը արագ չորացող, թափանցիկ, ամուր և գերդիմացկուն է: ZAR ULTRA EXTERIOR լաքը պարունակում է ուլտրամանուշակագույն ռադիացիոն կլանիչներ, ինչպես նաև հակաօքսիդանտներ, ինչի արդյունքում ապահովում է արտաքին մակերեսների անզուգական պաշտպանություն և հանդիսանում է վերջնական փայտի արտաքին պաշտպանության մեջ:
ZAR ULTRA EXTERIOR լաքը երկու անգամ ավելի երկար է ծառայում, քան այլ լաքեր: Լաքի բանաձևը հատուկ մշակված է արևի ճառագայթների հակազդեցության դեմ փայտի հատկությունների պահպանման համար:
ZAR ULTRA INTERIOR փայտի համար նախատեսված լաքի առավելությունները՝
1. Արագ չորացման հատկություն ZAR ULTRA EXTERIOR՝ չորանում է 2 ժամում:
2. Ամուր և դիմացկուն քայքայման և շփման նկատմամբ:
3. Արտաքին մակերեսների անզուգական պաշտպանություն:
4. Պաշտպանություն արևի ճառագայթների ուղիղ հակազդեցությունից, ջերմաստիճանի նվազումից և մթնոլորտային տեղումներից:
5. Ինքնահարթեցվող բանաձև:
6. Պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կանխում են փայտի ներքին քայքայումը:
● Չորանալու համար՝ 60 րոպե ● Հաջորդ շերտը քսել 2 ժամից ● Վերջին շերտը պետք է չորանա 6- 8 ժամվա ընթացքում ● Կարելի է քայլել վրայով 8 ժամից ● Կարելի է վրայով տեղաշարժել կահույք 72-96 ժամից |
● Մեկ գալլոնը (3.78 լ.) ծածկում է 48 – 53 քմ տարածություն մեկ շերտով: |
*Չորացման ժամկետը նշված է +23 С° և 60%-ից ոչ ավելի հարաբերական խոնավության պայանների համար:
ZAR ULTRA EXTERIOR Փայտի լաքը հատուկ արտաքին գործերի համար մշակված լաքերի շարք է, որն իր մեջ ներառում է ինչպես լաքային թաղանթի գոյացում մակերեսին, այնպես էլ տոգորչի հատկություններ: ZAR ULTRA EXTERIOR լաքի քիմիական բաղադրության մեջ մտնում են հատուկ հակաօքսիդանտներ, որոնք կանխում են փայտի մեջ բորբոի, ճաքերի առաջացումը, խամրումը, կառուցվածքային քայքայումը:
Պոլիուրեթանային ռեզինի և հակասեպտիկ հավելումերի քիմիական միացության բանաձևը թույլ է տալիս համատեղել երեք հիմնական պաշտպանիչ ֆունկցիա.
1. Փայտանյութի տոգորում
2. Պաշտպանիչ ամուր թաղանթ
3. Էլաստիկ ծածկույթ, որը չի չաքում փայտի սեղմման և լայնացման ժամանակ:
ZAR ULTRA EXTERIOR լաքը հիանալիորեն խորհուրդ է տրվում թե փափուկ և թե չոր փայտանյութի համար:
ԱՐՏԱԴՐՈՂ՝ UNITED GILSONITE LABORATORIES (UGL) USA.
Նմանատիպ ապրանքներ
տեղ.թերթիկ
անվտանգության տվյալներ
Տեխնիկական բնութագիր
DRYLOK CONCRETE PROTECTOR ներքին և արտաքին աշխատանքների համար նախատեսված բաղկացությունը քսվում է հորիզոնական և ուղղահայաց մակերեսներին և ապահովում է երկարակյաց, ամուր , չդեղնող պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթ բետոնի, աղյուսի, շիֆերի, բնական և արհեստական քարի և այլ նյութերի համար: