Ապրանքի նկարագրություն


Դեկորատիվ հարդարման սվաղ (վենեցիանկա) “DUTCH BOY OLD WORLD PLASTER”
Old World Plaster – դեկորատիվ ծածկույթ “Վենետիկյան սվաղ»” ինտերիերային դեկորատիվ աշխատանքների համար:
Հղում արտադրողի կայք
Ապրանքի նկարագրություն
Ծածկույթի դեկորատիվ հատկությունները ստեղծում են փայլեցված մարմարի նմանություն փայլեցման դասական տեխնոլոգիայով ձևավորվող մակերեսների, պատերի, առաստաղների, սյուների, քիվերի, ձևավորման այլ դեկորատիվ էլեմենտների վրա: Փայլուն, շքեղ ձևավորիչը խորությամբ և արտաքինով մշակված է անտիկ ոճի մարմարի տեսքով: Ծածկույթը հեշտությամբ փայլեցվում է մետաղյա գործիքով՝ ձեռք բերելով ավանդական վենետիկյան սվաղի երկարակեցություն և ամրություն: Հեշտությամբ լվացվում է օճառով և ջրով, դիմադրում է բազմակի թաց մաքրումներին:
Առանցքային հատկանիշները.
– Դիմացկունություն կենցաղային աղտոտումների և հետքերի նկատմամբ:
– Գունաթափման նկատմամբ բարձր դիմադրողություն:
– Ստեղծում է երկարակյաց ծածկույթ
– Հեշտությամբ լվացվում է օճառով և ջրով, դիմադրում է բազմակի թաց մաքրումներին
Սպառումը. 4.5-6 քմ/ լիտր
Չորացման ժամկետը. 1 ժամ անց կարելի է դիպչել, 4 ժամ անց՝ քսել մյուս շերտը:
Գույնը. Օրիգինալ գունավորման արքավորման միջոցով կարող ենք ստեղծել Ձեզ անհրաժեշտ ցանկացած երանգ:
Փայլունության աստիճանը. անփայլ, կիսաանփայլ, փայլուն (կախված է փայլեցման աստիճանից):
Փաթեթը. 1 գալլոն/3,4 լիտր
Օգտագործման մակերեսը. Նախատեսված է հետևյալ նախաներկված մակերեսներին քսելու համար. Կոշտացած սվաղ, գիպսակարտոն, , ԴՍՊ, ԴՎՊ, ՄԴՖ, աղյուսե և քարե որմնադիր, մետաղ, պլաստիկ և պլաստմասսե մակերեսներ, ներկվող պաստառներ, ավելի վաղ ներկված մակերեսներ: