Բացահայտեք հատակի արդյունաբերական բարձրորակ ծածկեր և
համակարգեր ըստ ոլորտի կարիքների
Տրանսպորտ
Ավտոմեքենաներով կայանվող հատակը պետք է ամուր լինի՝ դիմակայելու ծանր անիվներով երթևեկությանը։ Մեզ մոտ կգտնեք՝մեքենաների ցուցասրահների,վերանորոգման կենտրոնների, ավտոտնակների, ավտոլվացման կետերի համար նախատեսված չսահող ռետինե համակարգ, որը դիմացկուն է քիմիական նյութերին և յուղերին, միաժամանակ այն հեշտ է պահպանել։
Սնունդ և խմիչք
Հիգիենիկ, չսահող հատակներ խմիչքների, հացաբուլկեղենի, կաթնամթերքի, մսի արտադրամասերի համար։ Այս համակարգը նպաստում է սննդամթերքի անվտանգությանը պատշաճ թեքությամբ դեպի ջրահեռացում տարածքներում, որոնք ենթակա են հաճախակի լվացման, կանխելով բակտերիաների առաջացումը: Պոլիուրեթանային հատակի համակարգերն առաջարկում են պրոֆիլավորված մակերես ինչպես խոնավ, այնպես էլ չոր պայմաններում և դիմացկուն են վնասակար քիմիական նյութերի նկատմամբ:
Դեղագործություն և առողջապահություն
Հիգիենիկ ռետինե հատակներ լաբորատորիաների, հիվանդանոցների, վիրահատարանների, պոլիկնինիկաների և անասնաբուժական կլինիկաների համար: Չսահող ռետինե հատակները օգնում են ստեղծել ստերիլ և մաքրվող պայմաններ, որոնք համապատասխանում են դեղագործական և առողջապահական ոլորտի խիստ ստանդարտներին:
Ձեր ոլորտի հատուկ կարիքները բավարարող հատակներ ընտրելու համար խնդրում ենք խորհրդակցել մեր մասնագետի հետ: