Մեր մասին

Yerang ընկերությունը հիմնված է շուկայի բնական պահանջների հիման վրա։ Այն է լաքերի, ներկերի արտադրողների և սպառողների միջև առկա ապահով, տնտեսապես ողջամիտ կապը: Մենք միշտ պատրաստ ենք օգնության հասնել հաճախորդներին՝ տալով որակավորված խորհուրդ, անցկացնելով մինի-սեմինար աշխատանքից առաջ: Չէ որ, բացի արտադրանքի բարձր որակից, կարևոր է նաև դրա հետ ճիշտ վարվելու հմտությունը:

Առաջարկում ենք բացառապես բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ճարտարապետաշինարարական և արտադրական ապրանքներ։ Տեսականին ներառում է աշխարհում խոշորագույն Sherwin-Williams ընկերության կողմից ԱՄՆ-ում արտադրված՝ ներկեր, էմալներ, նախաներկեր, ներծծող նյութեր, լաքեր, ծեփամածիկներ և բայցեր։ Ներմուծվող հիմնական ապրանքանիշներն են՝ ԱՄՆ-ից Sherwin-Williams, Dutch Boy, Minwax, H&C, Krylon ինչպես նաև Լեհաստանում արտադրված ALTAX-ի տեսականին։

Sherwin-Williams, Dutch Boy բրենդերը առաջարկում են բարցրորակ Էկոլոգիապես մաքուր, ճարտարապետաշինարարական և արտադրական ներկեր, նախաներկեր և էմալների տեսականի, որոնցով կարող եք ստանալ ցանկացած գունային լուծում:

Minwax բրենդը իր տեսականիում ունի լաքերի և փայտի ներծծող նյութերի լայն ընտրանի, որոնք իդեալական են մանրահատակի, փայտյա հաստ մակերեսի,
տեռասաների, տախտակների համար։ Դիմակայում են գործառական բեռնվածությանը, պաշտպանելով մակերեսը վնասվածքներից, քիմիական մաքրող միջոցների, մանրահատակի խնամքի միջոցների ազդեցություններից: 
H&C ապրանքանիշի ներքո ներկայացված արտադրանքը նախատեսված է քարե և բետոնե կառույցները արտաքին միջավայրի քիմիական և ֆիզիկական ազդեցությունից պաշտպանելու համար, երկարացնելով դրանց ծառայության ժամկետը և պահպանելով  արտաքին տեսքը: 
Ներկայացնում ենք նաև Sherwin-Williams-ի կողմից Մեծ Բրիտանիայում արտադրված արդյունաբերական հատակների լայն տեսականի նախատեսված դեղագործական, սննդամթերքի, այլ արտադությունների, ուսումնական հաստատությունների և հասարակական տարածքների համար։ 
Ներկայացված տեսականին ունի համապատասխան եվրոպական սերտիֆիկատներ ըստ օգտագործման ոլորտի։ Լաքաներկային բոլոր նյութերի նկատմամբ կիրառվում են էկոլոգիական ամենախիստ նորմերն ու ստանդարտները: